Բայց արի ու տես, որ խիստ ընդդիմական այս օպերան հարամեցին սկզբում դատախազությունից, որտեղ հայտարարեցին, որ Սամվել Բաբայանն ընդունել է իրենց մեղսագրվող մեղադրանքները, իսկ հետո էլ՝ Բաբայանի փաստաբանը, ով հայտարարեց, որ Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում, և չի կարելի սա քաղաքական հետապնդում անվանել։ Համենայն դեպս, գործի այս փուլում։
Եթե միամիտ ռոմանտիկ եք, ապա կարող եք ակնարկել, որ ՕՐՕ-ում խելքի կգան ու կհերքեն իրենց շտապողական հայտարարությունները, բայց եթե քիչ ավելի պրագմատիկ եք ու ծանոթ եք այս անհասկանալի քաղաքական միավորի դիրիժորների ու խաղացողների ձեռագրերին, ապա լավ էլ հասկանում եք, որ ոչինչ էլ չեն անի ու կշարունակեն նույն ոգով։ Ի վերջո, դեռ ԲՀԿ-ական անցյալից մի ունիվերսալ տրյուկ են սովորել․ ասա ցանկացած բան, իսկ եթե համը սկսի դուրս գալ, ասա, որ դա քո մասնավոր կարծիքն էր։
Ցանկացած նորմալ երկրում ու նորմալ հասարակությունում այս ողջ պատմությունը մի հատ յուղոտ-թոթոլ վերջակետ կնշանակեր տվյալ կուսակցության քաղաքական ապագայի համար, էլ չասեմ՝ դրա առաջին դեմքերի մասով, բայց քանի որ սա Հայաստանն է, ապա ոչինչ էլ չի փոխվի։ Պարզապես ՕՐՕ-ն սահուն կերպով կլրացնի Հիմնադիր խորհրդարանի խոպան մնացած տեղը (վերջինիս՝ ահաբեկչական կառույց դառնալու հետևանքով ազատված) ու կշարունակի նույն իրարամերժ ու աբսուրդային ոգով գործունեությունը։ Ռուսն ասում է՝ свято место пусто не бывает...
Մի խոսքով, սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանում ընտրություններ էին ու էլ ոչ ոք չէր զարմանում, երբ դրա մասնակից ուժերը դրսևորում էին թունդ թմրամոլի հալյուցինոգեն վարք։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2017/03/blog-post_27.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել