Ասացի` լավ, այս հանգամանքները մի կողմ դնենք: Եթե ինչ-որ մի հրաշքով մենք արձակում ենք խորհրդարանը և անց ենք կացնում խորհրդարանական ընտրություններ, Դուք վստա՞հ եք, որ 5 տոկոսը կհաղթահարեք: Ասաց` միասին գնանք Հանրապետականի հետ: Շատ տարօրինակ մի բան էր: Ասացի` ուրեմն Դուք առաջարկում եք, որպեսզի ես «միացնեմ» պետական, ոստիկանական ողջ մեքենան, մենք միասին մեծամասնություն ստանանք և ձևավորենք նոր խորհրդարա՞ն: Բա, եթե ես այդ մեքենան միացնող լինեի, կմիացնեի նախագահական ընտրությունների ժամանակ և կտանեի առնվազն 80 տոկոս: Ինչի՞ մասին է խոսքը: Ինչպե՞ս կարելի է այդպես վարվել: Ասաց` ուրեմն սա է՞լ է բացառվում: Ասացի` այո, սա էլ է բացառվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել