Ուզում էի մի հատ անցնել կուսակցությունների վրայով. Տեսնեմ, մինչև վերջ կգնամ, թե չէ Ճ
Կոմենթներում ու անձնական նամակներով կարծիքներս ասել եմ կարծիքներս սրանց-նրանց մասին, այնպես որ բավական անհավես եմ գրում` կրկնվել չեմ սիրում

Կրկնվում եմ, եթե հիշողությունս դավաճանած է լինում, մեկ էլ` եթե կադղած եմ Ճ

Սկզբունքորեն` հա, էլի. կադղած եմ, հիշողությունս էլ էն չի ՃՃ
Չէ, չի գրվում
Զզվելի է էս նախընտրական զվռնոցը
Չեմ հավատում հանուն ազգի, եսիմ ինչ... հարցը ընդամենը, թե` ԱԺ մտնողներից որ ուժերն են ԻՐՈՔ իրար հակակշիռ. այդ դեպքում գուցե ասածս երբևէ լսվի, ոչ թե միայն ժամանակ, երբ կովի ծիծիկ ես ասում... ասենք` դա ինչ լսվել ՞՞՞ 
Էնքան որ խառնվում են իրար, որ հարիր չէր իրենց նման բան լսել... 

...հարիր է գյուղացուն վեց ամիս 30 հազարի հույսով ապրեցնել... 
Մի խոսքով` ՀՀԿ-ն ամենապարզ կուսակցությունն է` բացահայտումներ չկան, սպասելիքներ չկան. Միայն նորանոր զարմանք, թե էլ ինչ խոտան կարող է հնարել մարդկային միտքը. 

ԲՀԿ. եսիմ, խառն է շատ. դուրս են գալիս կռվում են, ներս են մտնում` մի ամանից հաց են ուտում
Թե ասա` ինչու ես թքում, որ պիտի հետո ուտես
Կամ կերել էիր, ինչու ես հիմա /ՀԻՄԱ/ խոսում. ժամանակին ասեիր, հնարավոր է հակակշիռների պարագայում ինչ-ինչ հարցեր էն գյուղի մարդու, կամ երևանադուրսների, կամ աշխատանք փնտրողների, կամ երեխաների ապագայով ու առողջությամբ մտհոգների համար մի բան ավել լուծվեր

Ժառանգություն. ափսոս, սա ինձ համար ընդդիմացող կուսակցություն էր... չէ` կուսակցություն չէ, ընդդիմացող ակումբ
Բայց լիքը բան չհասկացա... լավ, սա` թե ինչու Րաֆֆին, որ համամասնականով առաջինն էր, գնաց թեկնածություն դրեց մեծամասնականով, ու հետո ինչու հանեց.  երկու այիբ... որ ինչ՞՞՞

Դեռ բոլորի ծրագրերին հետո կանդրադառնամ։

ՀԱԿ-ը` չկա...  ա, մի հատ էլ որձ կով. լավ է արդեն՞՞՞ հավասարվեց ՞՞՞
Նիկոլ ասեք, ում էլ կապեք, ինձ բաց թողեք... վերջը` ծը...
Գուցե գնա ԱԺ, էնքան խոսի, մի բան փոխվի, կամ էլ` էնքան խոսի, դառնա ԱԺ-ն լրիվ իրար ուտոցի, չգիտեմ

Դաշնակները. ժամանակին տարբեր հարցերով շատ եմ տրաքվել. միշտ ուզում էի ավելին ասեն, ավելին անեն, ... բայց երբ խոսում են` համոզիչ են, կիրթ, չեն բլթցնում հաստատ

Մնացածը ու էլ` չգիտեմ
Ասենք չգիտեմը որն է՞՞՞ Սուտը` կա
Նվիրում` մի ասեք
Վեհ բաներ` մի ասեք. ճիշտն ասեք` ասեք` էսինչն եմ, սա եմ ուզում, սրա համար եմ ուզում` ընտրեմ.
Ինձ չես խաբի, էդ իմացի.
Մտածում եմ` մինչև ընտրություններ ինչեր ասես կասես իրար. իմ ասելը ավելորդ է. Ես արբիտր կդառնամ. Ով ինչ ասաց, երբ ու ինչի դիմաց. Ով ասաց ու մինչև վերջ չասաց ու ինչու. Ով բիրդան աղա (c) ... չէ` բիրդան ազնիվ դարձավ... Սաղոլ դրանց էլ։

Տխուր եմ
Շատ
Հիասթափված եմ
Երնեկ նրանց, ովքեր ինչ-որ կողմում են. Կամ ոչինչ պետքները չի...

Էն օրը մի վիդեո տեսա, չեմ էլ հիշում ինչ էր. թե ում են ընտրելու. մի գյուղացի թե` տղա ջան, լավ էլ տղա ես երևում /միկրաֆոն բռնողին/, ասա` ում ընտրեմ, նրան էլ ընտրեմ

Մեռնեմ հավատավոր մարդկանց...
Թե ինձ չկորցնեմ, էդ գյուղացու հավատն է օգնելու
Բայց ծանր բեռ կլինի խեղճի վրա...
Չեմ ասում` չկորցնեմ, եսիմ ինչեր անեմ... ապրեմ
Ուղղակի ապրեմ.
Որպես Խլուրդ Ճ


Ձեր` Խլուրդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել