Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում սպառողական գների ինդեքսը հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցել է 99,6 տոկոս արդյունք, ինչը նշանակում է, որ գնանկումը կազմել է 0,4%:
Նման ցուցանիշի ձևավորման վրա ազդող գործոններից կարելի է առանձնացնել բնական գազի և էլեկտրաէներգիայի նվազած սակագները:
Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանում փետրվարին արձանագրվել է 5,5 տոկոս գնաճ: Այստեղ թանկացել են սննդամթերքի խմիչքների, բանջարեղենների, մսամթերքի և ծխախոտի գները: Իր ուրույն ազդեցությունն է թողել նաև տրասնպորտային ծառայությունների գների բարձրացումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1637530863222271
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել