Գնանկման «ստվերում» էներգակիրների նվազումն է


18:15 , 22 մարտ, 2017

Картинки по запросу գնանկումԱզգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում սպառողական գների ինդեքսը հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցել է 99,6 տոկոս արդյունք, ինչը նշանակում է, որ գնանկումը կազմել է 0,4%:

Նման ցուցանիշի ձևավորման վրա ազդող գործոններից կարելի է առանձնացնել բնական գազի և էլեկտրաէներգիայի նվազած սակագները:

Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանում փետրվարին արձանագրվել է 5,5 տոկոս գնաճ: Այստեղ թանկացել են սննդամթերքի խմիչքների, բանջարեղենների, մսամթերքի և ծխախոտի գները: Իր ուրույն ազդեցությունն է թողել նաև տրասնպորտային ծառայությունների գների բարձրացումը: