Այդ փաստը և մի քանի թերթերում հրապարակած Անգելա Մերկելի նկարները Հիտլերի դիմապատկերով, վրդովեցրել է Գերմանիայի իշխանություններին և հանրությանը:
Սակայն հետաքրքիր է Էրդողանի կոչը եվրոպայում բնակվող իր հայրենակիցներին. «…Ձեր հայրենիքն այնտեղ է, որտեղ դուք հիմա ապրում եք: Աշխատեք նվիրումով, հարստացեք, ձեռք բերեք մեծ հարստություն և ունեցվածք: Ձեր երեխաներին տվեք ուսանելու լավագույն ուսումնական հաստատություններում և անպայման ունեցեք ամենաքիչը հինգ երեխա, երբեք ու երբեք ոչ պակաս: Ակտիվորեն մասնակցեք այդ երկրների տնտեսական, քաղաքական կյանքին»:
Փաստորեն՝ Թուրքիան, այդ երկրի նախագահ Էրդողանը նպատակ են դրել դանդաղ, հիմնավոր և հետևողական կերպով «գրավել» ողջ Եվրոպան: Իսկ մենք, ի տարբերություն թուրքերի, իրար կոկորդ ենք կրծում, իրար վարկաբեկում, վատաբանում, հայհոյում, կռվում, լարում հարաբերությունները, փոխանակ լինենք միասնական ու համախմբված…
Հիշեք՝ Երկիրը մեզանով է Երկիր, իսկ մենք մեզ առանձնացնում ենք Երկրից ու ասում՝ Երկիրը Երկիր չէ…Այդ դեպքում մենք ի՞նչ ենք, այդ Երկիրն ինչո՞վ է Երկիր, եթե ոչ մեզանով, մեր շնորհիվ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/997383140392337?notif_t=close_friend_activity¬if_id=1489990069086031
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել