Ցանկացած հայ մարդու մահը, հատկապես երիտասարդի մահը միշտ էլ ցավալի է, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստին։
«Միշտ մտածում ես, թե ինչեր կարող էր այդ մարդը անել, եթե շարունակեր ապրել, բայց անկախ նրանից, թե ինչքան ցավալի է դա, «Եռաբլուրը» զինվորական պանթեոն է, այնտեղ հանգչում են մարդիկ, ովքեր զոհվել են մարտական գործողությունների ժամանակ կամ ունեցել են բացառիկ ներդրում բանակաշինության գործում։ Այնտեղ չկան այլ հուղարկավորվածներ։ Որպես պաշտպանության նախարար՝ համարում եմ, որ չի կարելի «Եռաբլուրը» խառնել որևէ այլ թեմայի հետ, անկախ նրանից, թե ինչ հանգամանքեր կան։ Հատկապես երբ կա հարցի քաղաքական բնույթ՝ «Եռաբլուրը» չպետք է քաղաքականացվի», - ասաց նախարարը՝ այսօր քարոզարշավի ընթացքում պատասխանելով երկրապահներից մեկի հարցին՝ թե ինչու է շահարկվում «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության վայրի հարցը։
Վիգեն Սարգսյանը նշեց, թե պաշտպանության նախարարությունում կա հստակ կարգ այդ հարցի վերաբերյալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/03/18/%D5%8E%D5%AB%D5%A3%D5%A5%D5%B6-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/1230231
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



