Համաշխարհային համբավ վայելող «Abbey Road Studios» եւ «Avid» ձայնագրման ստուդիաները հայտարարել են մրցույթ եւ փնտրում են այն երեք լավագույն ստեղծագործությունը, որոնք իրական հիթերի կվերածեն:

Ամիրյան Միշը եւ Մեգի Գոգիթիձեն

Հայաստանից հայտարարված մրցույթին «Triangle» ստեղծագործությամբ մասնակցում են «Brothers Nalbandyan»-ը, Ամիրյան Միշը եւ Մեգի Գոգիթիձեն: Եվ քանի որ հաղթելու են համացանցում առավելագույն ձայներ հավաքած ստեղծագործությունները, մեր հայրենակիցներին ու վրացուհուն անհրաժեշտ է նաեւ ձեր աջակցությունը: Երգը լսելու եւ նրանց օգտին քվեարկելու համար կարող եք այցելել հետեւյալ հղմամբ

«Brothers Nalbandyan» խումբը

Նշենք, որ լավագույն եռյակում հայտնվելու դեպքում «Triangle»-ի հեղինակներն ու կատարողները հնարավորություն կունենան մուտք գործել երաժշտական միջազգային ասպարեզ, ձեռք բերել հսկայական փորձ, ինչպես նաեւ ստանալ այս ստեղծագործության անվճար վերամշակման եւ իրական հիթի վերածման հնարավորություն:

Չի բացառվում, որ հաղթողների անունները կհայտնվեն այնպիսի լեգենդների անունների կողքին, ինչպիսիք են «The Beatles»-ը, «U2»-ն, Ադելը, Լեդի Գագան եւ այլք, որոնց հիթերը նույնպես ստեղծվել են հենց “Abbey Road Studios”–ում:):

Մեգի Գոգիթիձեն

Քվեարկության վերջնաժամկետը մարտի 21-ն է: Հաղթողների անունները կհրապարակվեն ապրիլի 10-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել