Հիմա էլ մեր քաղաքական ուժերն են… Կողքից հեշտ է նայել, պահանջներ ներկայացնել, խորհուրդներ, դասեր և խոստումներ տալ… Հասկանում եմ՝ իշխանության տարբեր օղակներում քիչ չեն պատեհապաշտները, չարաշահողները, ծանոթով խցկված անբաշարները, դիլետանտները, սակայն «խաղալու» ցանկություն ունեցողներն ովքե՞ր են… Ձեզանից շատերի «խաղն» էլ ենք տեսել, ձեր խաղացողներինն էլ: Ձեր խոսքերը, ելույթները, քարոզարշավը, հանդիպումներն էլ են խոսում ձեր ունակությունների, նպատակների, ծրագրերի մասին: Ձեզ լսելիս բացարձակ չես զգում, թե, բացի իշխանության գալուց, էլ ինչ եք ուզում անել, ինչ եք անելու առհասարակ և ինչպես…
Եթե ձեր ծրագրերի կարևորագույն կետերի թվում արագաչափերը վերացնելն է ու մի քանի այլ նման պոպուլիստական քայլերը, որոնցով անընդհատ հպարտանում եք և ամեն քայլափոխի խոսում, ապա այլևս ասելու բան չկա: Ձեզանից շատերն իրենց ընտանիքները, իրենց ընտանիքի անդամներին չեն կարողանում ղեկավարել, դաստիարակել… Իսկ դուք երկիրն եք ուզում կառավարել… Իսկ կառավարությունում շատերդ եղել եք այս կամ այլ կերպ…
Աշխատանքով «վառվող», նվիրված, պետական մտածողությամբ, ազնիվ կադրեր են պետք և ոչ թե դժգոհներ, ծանոթով խցկված, թալանելու հոգեբանությամբ հերթական դիլետանտներ ու գռփողներ…
Խոսում եք համակարգային փոփոխություններից, սակայն կոնկրետ, իրական ծրագրեր ու կադրեր չունեք։ Մի խոսքով՝ բոլորդ էլ կողքից «խաղացող եք»՝ քննադատող ու խորհուրդ տվող… Եղածներից շատերն էլ մի բան չեն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել