Գերմանիայի, Նիդերլանդների, մյուս երկրների որոշումն ու թուրք նախարարների մուտքն արգելելը հասնում է թուրքերին, նրանց հերն էլ անիծած: Սակայն զզվելի, վրդովվեցնող և երկերեսանիություն կամ աներեսություն է Ռուսաստանի, ռուսական լրատվամիջոցների խիստ ընդգծված պրոթուրքական պահվածքը:
Հասկանում եմ, սակայն չի կարելի նաև տրորել սրբությունները, թուրքական լոլիկների, վարունգների, մրգերի մեջ այլմոլորակային մանրէներ, վտանգավոր նյութեր «հայտնաբերել», ամիսներ շարունակ կիսելյովների հաղորդումներով շան լափ թափել ու հետո սկսել կրկին գովերգել…
Դե թուրքական խիյարն արդեն ռուսների համար ամենալավ խիյարն է…
Կարելի է, չէ՞, գոնե չեզոքություն պահել կամ գոնե օբյեկտիվ լուսաբանել…Բայց չէ, ռուսական «տապորային» պրոպագանդան իր դերում է, ինչպես միշտ...
Եվ իհարկե, բնականաբար, ոչ մի խոսք թուրքական, էրդողանական, գրեթե միապետական Սահմանադրության և այդ երկրի առաջադեմ հասարակության ընդվզումների, դժգոհությունների, տասնյակ հազարավոր քաղբանտարկյալների մասին:
Թուրքական խիյարն արդեն հարազատ ու քաղցր է ժիրինովսկիների համար. թուլանում և հաճույքով ընդունում են և սեր բացատրում Էրդողանին… Իսկ մի օր կրկին ռուսների սրած բիզը մտնելու է հենց իրենց հետույքը, չնայած իրենք արդեն սովոր են դրան…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել