Թուրք-հոլանդական սկանդալային պատմության մեջ ինձ մեկ բան է ապշեցնում։ Էրդողանի աջակիցները Եվրոպական ցանկացած երկրում, ամենակարճ ժամանակահատվածում կարողանում են հարյուրավոր կամ հազարավոր աջակիցներ հանել փողոց՝ սատարելու իրենց նախագահին։ Նույնն էլ 2016-ի տապալված հեղաշրջման փորձի ժամանակ էր, երբ Եվրոպական մայրաքաղաքները ողողված էին տասնյակ հազարավոր թուրքական դրոշներով, իսկ Գերմանիայում այդ թիվը հասնում էր միլիոնի։ Դժվար է հիշել որևէ դեպք, որ, ասենք, Բելգիայի հայերը, Ամերիկայի ռուսները, Ռուսաստանի հրեաները կամ Ֆրանսիայի թունիսցիները այսպես համախմբվեն իրենց երկրի նախագահի շուրջ՝ քաղաքական օրակարգ թելադրելով այլ պետությունում։Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10155026736040421&set=a.386217890420.205177.609935420&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



