Թուրք-հոլանդական սկանդալային պատմության մեջ մեկ բան է ապշեցնում


19:05 , 12 մարտ, 2017
Image may contain: one or more people, crowd and outdoorԹուրք-հոլանդական սկանդալային պատմության մեջ ինձ մեկ բան է ապշեցնում։ Էրդողանի աջակիցները Եվրոպական ցանկացած երկրում, ամենակարճ ժամանակահատվածում կարողանում են հարյուրավոր կամ հազարավոր աջակիցներ հանել փողոց՝ սատարելու իրենց նախագահին։ Նույնն էլ 2016-ի տապալված հեղաշրջման փորձի ժամանակ էր, երբ Եվրոպական մայրաքաղաքները ողողված էին տասնյակ հազարավոր թուրքական դրոշներով, իսկ Գերմանիայում այդ թիվը հասնում էր միլիոնի։ Դժվար է հիշել որևէ դեպք, որ, ասենք, Բելգիայի հայերը, Ամերիկայի ռուսները, Ռուսաստանի հրեաները կամ Ֆրանսիայի թունիսցիները այսպես համախմբվեն իրենց երկրի նախագահի շուրջ՝ քաղաքական օրակարգ թելադրելով այլ պետությունում։