Էրդողան-Պուտին հանդիպումից Ալիևի ակնկալիքները այդպես էլ չարդարացան: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնականում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում ռազմաքաղաքական համագործակցության և երկկողմ տնտեսական, անվտանգության ոլորտներում գործակցության զարգացման հարցեր: Հանդիպման արդյունքները լուսաբանող պաշտոնական հաղորդագրություններում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ առանձնակի քննարկում տեղի չի ունեցել: Սա թույլ է տալիս ենթադրել, որ միգուցե կողմերը բանավոր պայմանավորվածություն ունեն առժամանակ շրջանցել արցախյան հիմնախնդիրը և առավել կենտրոնացնել ջանքերը մերձավորարևելյան տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Սա իր հերթին նշանակում է, որ թուրքական կողմին այս պահի դրությամբ առավել շահավետ է ստանալ ՌԴ աջակցությունը սիրիական հարցում, քան ունենալ նոր հակասություններ արցախյան ճակատում:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1923731764524095&id=100006618695607&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



