Ձեր դահլիճում ցուրտ է. վարչապետը` մեծամորցիներինYerkir.am-ը գրում է.
 Այսօր Արմավիրի մարզում քարոզարշավ է իրականացնում ՀՀԿ-ն: Հանդիպումը Մեծամորի բնակչության հետ անցվում է փակ դահլիճային ձևաչափով, բնակիչների հարցերին պատասխանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
 Հանդիպման վերջում Կարեն Կարապետյանն ասաց. «Լինելով էներգետիկ քաղաք` ձեր դահլիճում ցուրտ է»:
 Նա ելույթ էր ունենում` բաճկոնը հագին: «Հատուկ երկար ճառ չեմ ասում, որ չասեք` տոն օրով եկավ, լոլո կարդաց ու գնաց»,- ասաց վարչապետը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել