Ձեռի հետ էլ կնգաս պաչեցի. Սեյրան ՍարոյանYerkir.am-ը գրում է.
 Այսօր Մեծամորում քարոզարշավ էր իրականացնում ՀՀԿ-ն: Ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը: Վերջինս ելույթ ունեցավ:

 «Առավոտ շուտ հելել եմ, մորս եմ պաչե, ծաղիկները նվիրել եմ: Ասեմ` ձեռի հետ կնգաս էլ եմ պաչե: Տղամարդիկ կհասցնեն շնորհավորեն, ծեմ բոլեե իմ ասելուց հետո, տղամարդիկ սաղ իրանց կանանց կպաչեն հաստատ»,- ասաց Սեյրան Սարոյանը:

Նա գովեց վարչապետին` ասելով, որ երբ նա սկսեց աշխատել «Գազպրոմ»-ում, «էնտեղ եղել է զրո վիճակ», իսկ հիմա դրա նման հիմնարկ չկա:

Կարեն Կարապետյանը միջամտեց. «Բայց մենք սենց բան չէինք պայմանավորվել, դուրս  ա գալիս, որ ես Սեյրան Սարոյանին կանչել եմ, որ ինձ գովի»:

Սեյրան Սարոյանն էլ նշեց. «Ոչ թե գովում եմ, այլ ժողովրդին վստահեցնում եմ` ով եք Դուք, ու ինչ նպատակներ ունենք Ձեր հետ կապված: Ինչ կա` պրյամոյ ասում եմ»: Նա շեշտեց, որ դեռ տարիներ առաջ էր համոզում Կարեն Կարապետյանին` գալ ու պաշտոնավարել Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել