Հայաստանի վարած քաղաքականությունը մեծապես նպատակ ունի խթանել Հայաստան-Սփյուռք գործակցության առավել զարգացումը. Արտակ ԶաքարյանAysor.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովն իր սահմանած միջխորհրդարանական գործունեության համատեքստում ընդգծում է սփյուռքի հետ կապերի զարգացումը եւ սփյուռքյան կառույցների դերն ու նշանակությունը գործընկեր պետությունների հետ հարաբերությունների զարգացման գործում, «Հայրենիք-Սփյուռք» փոխհարաբերություններ խորագրով միջազգային սեմինարին հայտարարել է  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն իր գործունեության առաջնայնությունների համատեքստում փորձել է իր ներդրումն եւ լուման ունենալ պետական մակարդակում Սփյուռքի հետ կապված համահայկական նոր ծրագրերի մշակման, Հայաստան-Սփյուռք գործակցության առաջնահերթությունների սահմանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա զարգացման գործում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել