Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի իշխանությունները չեղարկել են միջոցառումը, որին պետք է մասնակցություն ունենար Թուրքիայի արտգործնախարար Մեհմեդ Չավուշօղլուն: Այդ մասին գրում է Die Welt-ը:
Տեղեկացվում է, որ Չավուշօղլուն պատրաստվում էր քաղաքում խոսել Թուրքիայում կառավարության նախագահական համակարգ մտցնելու վերաբերյալ: Միջոցառումը պետք է տեղի ունենար մարտի 7-ին:
Տարածաշրջանի քաղաքական գործիչ Ֆալկո Դրոբմանի խոսքերով՝ հանձնաժողովը հայտնաբերել է, որ դահլիճում «չկա կրակից պաշտպանվելու համապատասխան ապահովություն»:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիայում թուրքական ցույցերի ագելանքը նացիզմի հետ համեմատելու Էրդողանի փորձը ոչ մի արդարացում չունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



