Image result for Ադրբեջանի գլխավոր դատախազությունԱդրբեջանի գլխավոր դատախազությունը ԱԳՆ‐ի տրամադրած տվյալների հիմա վրա քրեական գործ է հարուցել Շվեյցարիան, Բուլղարիան, Ուրուգվայը, Արգենտինան, Ռումինիան և մի շարք այլ երկրներ ներկայացնող ընկերությունների ղեկավարների նկատմամբ, որոնք գործունեություն են ծավալում Արցախում։

Իհարկե, մի կողմ դնելով այն փաստը, որ ադրբեջանական կողմը ամեն առիթով փորձելու է ահաբեկել, թե՛ Արցախ այցելող օտարերկրյա հյուրերին, թե՛ ներդրողներին, այնուամենայնիվ, չեմ հասկանում նմանատիպ իրավիճակներում բրենդներ հրապարակելու մոլուցքով տառապողներին: Կարևորելով նախ Արցախում ներդրողներին ավելորդ խնդիրների մեջ չներքաշելու քաղաքականությունը՝ այս ընթացքում պետք է հեռու մնալ բրենդների քարոզչությունից ու հարցին մոտենալ ավելի նրբանկատորեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել