Սիրիական Պալմիրա հուշարձանին հասցված վնասները այդքան նշանակալի չեն, որքան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից վնաս էր հասցվել առաջին անգամ քաղաքի գրավման ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Սիրիայի Հնությունների և թանգարանների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մամուն Աբդուլքարիմը:
Ինչպես նշել է Աբդուլքարիմը, իր տրամադրության տակ գտնվող լուսանկարներն ու տեսանյութերը վկայում են այն մասին, որ Պալմիրային հասցված վնասն այնքան մեծ չէ, ինչպես ենթադրվում էր:
«Մենք սպասում էինք, որ ամեն ինչ վատ է լինելու: Կարծում ենք, որ հնարավորություն է ստեղծված այնտեղ սկսած աշխատանքն ավարտին հասցնելու համար»,-ասել է նա:
Նրա փոխանցմամբ, նախնական տվյալներով կարելի է ասել միայն, որ հնագույն ամֆիթատրոնի դիմային մասն է վնասվել, ինչպես նաև Տետրապիլոն ճարտարապետական համալիրի սյուները: Ընդհանուր առմամբ, ամֆիթատրոնը լավ վիճակում է, Ագորա առևտրային հրապարակը` նույնպես: Առաջիկա երկու օրերին մասնագետների թիմը կմեկնի Պալմիրա և տեղում կսկսի ուսումնասիրությունները, այդ ժամանակ ավելի հստակ պարզ կլինեն վնասի չափերը:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=205043&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել