Ինչպես նշել է Աբդուլքարիմը, իր տրամադրության տակ գտնվող լուսանկարներն ու տեսանյութերը վկայում են այն մասին, որ Պալմիրային հասցված վնասն այնքան մեծ չէ, ինչպես ենթադրվում էր:
«Մենք սպասում էինք, որ ամեն ինչ վատ է լինելու: Կարծում ենք, որ հնարավորություն է ստեղծված այնտեղ սկսած աշխատանքն ավարտին հասցնելու համար»,-ասել է նա:
Նրա փոխանցմամբ, նախնական տվյալներով կարելի է ասել միայն, որ հնագույն ամֆիթատրոնի դիմային մասն է վնասվել, ինչպես նաև Տետրապիլոն ճարտարապետական համալիրի սյուները: Ընդհանուր առմամբ, ամֆիթատրոնը լավ վիճակում է, Ագորա առևտրային հրապարակը` նույնպես: Առաջիկա երկու օրերին մասնագետների թիմը կմեկնի Պալմիրա և տեղում կսկսի ուսումնասիրությունները, այդ ժամանակ ավելի հստակ պարզ կլինեն վնասի չափերը: