Սերժ Սարգսյանը կերդվի համալիրումԱրդեն որոշվել է՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը տեղի է ունենալու Մարզահամերգայինի փոքր դահլիճում, որը տեղավորում է 2000 մարդ:

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ դրսից սակավաթիվ հյուրեր են լինելու, այս պահին ճշտվում է հրավիրյալների ցանկը: Նորընտիր նախագահը պաշտոնը, ըստ Սահմանադրության 54-րդ հոդվածի, ստանձնում է ԱԺ հատուկ նիստում:

Ի դեպ, ՀՀԿ-ական «Հրապարակի» աղբյուրները չեն բացառել, որ մինչև ինաուգուրացիան Սերժ Սարգսյանը կանդրադառնա Ազատության հրապարակ գնալու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել