Image result for palmiraՍիրիական ընդդիմությունը հրաժարվել է շնորհավորել երկրի նախագահ Բաշար Ասադին ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից Պալմիրայի տարածքի հերթական ազատագրման համար, հայտնում է Reuters-ը:

«Սա երկրորդ անգամն է, երբ մենք տեսնում ենք այդպիսի հաղորդում և ակնհայտ է, որ դա օգտագործվում է քաղաքական նպատակներով»,- ասել է սիրիական ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեի պատվիրակության ղեկավար Նասր ալ-Հարիրին:

Նրա խոսքերով` և՛ Ասադի ռեժիմի զինվորները, և՛ ԴԱԻՇ-ի զինյալները պետք է համարվեն ահաբեկիչներ:

«Եթե մենք ցանկանում ենք հետևել Ասադի և Պալմիրայի խաղին, դա կլինի նույնը, ինչ դիտել «Թոմը և Ջերին»,- ավելացրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել