Իսկապես ինձ զարմացնում է իշխանության գործելակերպը: Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ նրանց վիճակը կրիտիկական է, ու ամեն վայրկյան հնարավոր է հեղափոխություն: Ընդդիմությունը գնալով իր շուրջն է համախմբում նոր մարդկանց, ովքեր ունակ են ինչ-որ բան փոխել երկրում. խոսքս մշակութային եւ քաղաքական դաշտի անվանի մարդկանց մասին է: Սա, կարծում եմ, լուրջ է:
Ու այս պայմաններում իշխանությունը շարունակում է ցույց տալ, թե ամեն բան կարգին է, ինձնից էլ լավ գիտակցելով, որ դա այդպես չէ: Փոխարեն այս պայմաններում փորձի քաղաքական դիվիդենտներ շահել, ժողովրդին է իր դեմ հանում, տաքսիստներին, քաղաքացիներին, որոնց հետ քաղաքապետարանը պայամանագիր էր կնքել բնակարանի փոխհատուցման համար, բայց չի տվել, Ազատության հրապարակում բառիս բուն իմաստով «անիմաստ» թեմայով քաշքշուկ հրահրելն ու այդ եղանակով մարդկանց թշնամացնելով իրենց դեմ... Մի տեսակ տպավորություն ա ստեղծվում, թե իշխանությունը թքած ունի ժողովրդի վրա ու այսպես ցույց է տալիս, որ ամեն գնով մնալու է գահին բազմած... Պարզապես զզվելի է:



