Մեկ անգամ արդեն անդրադարձել ենք Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք համարվող Սանկտ Պետերբուրգի ճարտարապետական հրաշքներից մեկի՝ Իսակիևյան տաճարի վրայի խորհրդավոր քանդակի հետաքրքիր պատմությանը:
Այսօր կխոսենք մեկ այլ, ոչ պակաս հետաքրքիր մի քանդակաշարի մասին, որը գտնվում է Անիչկովի կամրջի վրա:
Անիկչոկվի կամուրջը Սանկտ Պետերբուրգի հայտնի կամուրջներից է։ Այն կառուցվել է Ֆոնտանկա գետի վրա, Պետրոս Մեծի հրամանով, 1785 թ․-ին: Իր անվան համար կամուրջը պարտական է Ֆոնտանկայի շրջանում տեղակայված և կառուցման աշխատանքներին մեծ օժանդակություն ցուցաբերած ինժեներական գումարտակի հրամանատար, ինժեներ-գնդապետ Միխայիլ Անիչկովին:
Կամրջի տեսքը ժամանակի ընթացքում փոխվել է, իսկ 1841 թ․-ին դրա արևմտյան մասում տեղադրվել է նժույգի առաջին քանդակը: Ներկայումս կամուրջը զարդարում են նժույգի սանձահարման 4 դրվագը պատկերող արձանները, որոնց հեղինակը քանդակագործ Պյոտր Կլոդտն է:
Հետաքրքրական է, որ Ծովակալության կողմը «նայող» նժույգները իրենց սմբակներին պայտեր ունեն, իսկ այն երկուսը, որոնք գնում են դեպի Ապստամբության հրապարակ, առանց պայտերի են: Թե ինչու է այդպես, անգամ շատ պետերբուրգցիներ կդժվարանան պատասխանել:
Ռուսների մոտ նույնիսկ այդպիսի հանելուկ կա․ քանի՞ պոչ, սմբակ ու պայտ կա Անիչկովի կամրջի վրա: Պատասխանը՝ 4 պոչ, 8 պայտ, 16 սմբակ: Որքան էլ տարօրինակ է, բայց պատասխանը ճիշտ է: