ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի առջև իր առաջին ելույթը սկսել է հիշեցումից այն մասին, որ ամերիկացի ժողովուրդը, որքան էլ տարանջատված լինի հայացքներով, միասնական է մնում ատելության ու չարիքի դեմ պայքարի իր վճռականության մեջ։
Այս մասին հայտնում է BBC-ն։ Նա ընդգծել է, որ այս պահից սկսած ԱՄՆ պատմության մեջ նոր գլուխ է սկսվում։

Թրամփը կրկնել է իր գլխավոր թեզերից շատերը, որոնցով նա հանդես է եկել նախընտրական արշավի ժամանակ։ Իր վարչակազմի կարևորագույն հանձնարարություններն է Թրամփը համարում երկրի անվտանգության ապահովումը, հանցավորության դեմ պայքարը և նոր աշխատատեղերի ստեղծումը։

Նախագահի կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է փոխի միգրացիայի կառուցվածքը՝ սահմանափակելով անորակ աշխատուժի մուտքը և գրավելով բարձր որակավորում ունեցող մասնագետների։

«94 մլն ամերիկացիներ գործազուրկ են, ավելի քան 43 մլն մարդ ապրում է աղքատության պայմաններում, և ավելի քան 43 մլն մարդ ապրում է սննդի կտրոններով։ Աշխատունակ 5 մարդկանցից 1-ը չի աշխատում»,-ասել է Թրամփը։ «Մենք պետք է վերագործարկենք մեր տնտեսության շարժիչը»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Միգրացիոն օրենքների ներմուծումը թույլ կտա բարձրացնել աշխատավարձերը և պայքարել գործազրկության դեմ՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել