Եվրախորհրդարանի և ԵՄ Խորհրդի ներկայացուցիչները համաձայնեցրել են Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի չեղարկումը: Այս մասին տեղեկացնում է ԵԽ պաշտոնական կայքը:
«Ուկրաինայի քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել ԵՄ անդամ երկրներ ոչ պաշտոնական պայմանավորվածության շրջանակներում, որ ձեռք է բերվել ԵԽ և ԵՄ Խորհրդի միջև: երբ փոփոխությունները ուժի մեջ մտնեն, կենսաչափական անձնագրեր ունեցողները կարող են 90 օրով գտնվել ԵՄ-ում զբոսաշրջային, գործնական կամ ընտանեկան այցելությունների շրջանակում»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության տեքստում:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ առանց վիզայի ռեժիմը չի նախատեսում աշխատանքի իրավունք, ինչպես նաև Մեծ Բրիտանիա և Իռլանդիա մուտքի իրավունք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



