Ազատության հրապարակում կրկին միջադեպ է տեղի ունեցել:
GalaTv.am-ի հաղորդմամբ՝ մի քաղաքացի փորձել է մոտենալ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Կինը «Ժառանգության» առաջնորդի հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, «թե եկել ես ստեղ, հացադուլի ես նստել, որ ի՞նչ»:
«Մենք նախագահ ունենք, էլ ի՞նչ եք ուզում»,- բարձրաձայն գոռացել է կինը: Հավաքված քաղաքացիները փորձել են նրան հեռացնել, ինչին ի պատասխան՝ քաղաքացին սկսել է վիրավորել նաեւ Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին:
«Մենք արդեն ընտրել ենք նախագահ, ինչի՞ համար է մեզ պետք կռիվ»,-գոռացել է կինը: Միջադեպը փորձել է հարթել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, ով խորհուրդ է տվել հավաքված քաղաքացիներին չտրվել սադրանքների եւ թողնել, որպեսզի այդ կինը հեռանա: Այդ պահին Ազատության հրապարակ է եկել նաեւ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, որին եւս քաղաքացին հարցրել է, թե նա ինչի՞ համար է հացադուլ արել:
Հավելենք, որ կինը խոսում էր ռուսերեն:
Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2013/03/blog-post_15.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



