Ընտրություններին ընդառաջ.
Խորհրդարանը - ժողովորդի դեմքն է: Այն ժամանակ ամեն բան էլ ավելի կկարգավորվի, երբ մարդկանց մեջից նյութապաշտությունը ի սպառ վերանա: Կվերանա, երբ մարդ դադարի մի քանի կոպեքի համար բողոքել-բողոքել-բողոքել, այլ դրա փոխարեն իսկապես ինչոր արծեքավոր բան անել երկրի համար և առանց նյութական շահի ակնկալիքի կանգնի թե իշխանության, թե ԱՌՈՂՋ ընդդիմության կողքին, այլ ոչ պարզապես աթոռ որսացողի կողքին:
Այն ժամանակ, երբ փողատեր ՛՛դյադյան՛՛ սեփական շահի մասին մտածելու փոխարեն իշխանությաան աջակցությամբ նոր աշխատատեղերի ստեղծման մեջ իր ներդրումն էլ կունենա, ինչից կրկնապատիկ անգամ կշահի, այլ ոչ թե "тупо" իր բիզնեսը առաջ կտանի, բողոքելով, որ խիյա սենց, խիյա նենց? Խիյա հայը գնում երկրից դուրս լավ առաջ գնում, իսկ ստեղ ոչ? (՛՛դյադյաներից՛՛ մեկի վերջին ելույթներից հատված):
Յուրաքանչյուրը ստանում է այնքան, որքան կամենում է դիմացինին + որքան կամենում է ինքն իրեն:
Հ.Գ. Ընդդիմություն? Ինձ համար տվյալ պահին միայն մի առողջ ընդդիմություն կա Հայաստանում՝ ծննդատան երեխան, ով գիտի ինչի համար է լացում ու ինչ է ուզում՝ մայրական կաթի համար է լացում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: