ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ----ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՊԱԳԱ ԽՈՍՏԱՑՈՂ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Չգիտեմ թե ես եմ անտեղյակ , թե ինչ են խոստանում քաղաքական աթոռներ փնտրող թեկնածուները, սակայն, տպավորությունս այն է , որ բոլոր կուսակցական թեկնածուները շաաատ ինքնագոհ են իրենց անցյալ աշխատանքներից, ու նույն ինքնագոհ ու բավարար գործունեությունից ելնելով, շարունակում են փնտրել նորանոր աթոռներ...մինչ եղած թեկնածուների վերջին տարիների գործերի արդյունքում,--
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԿԵԼ Է ՀԱՏԱԿ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿԵԼ Է ՀԱՏԱԿ,
2. ԱՐՏԱԳԱԽՏԻ ՈՒ ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐՆԵՐՈՎ ԴԱՏԱՐԿՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ ՀԱՅՈՑ...
3. ԲԱՆԱԿՈՒՄ ԱՆՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՆՄԵՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՈՒ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ ԵՐԿԻՐԸ,
4. ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԵԼԱԴՐԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԱՊԱԼՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԸ ՈՒ ՍՏԵՂԾՈՒՄ, ԱՆԱՐԽՅԱ...
5. ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉՈՒՆԵՆԱԼՈՎ ՈՉ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՈՒ ՈՉ ԷԼ ՍԵՓԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԵՐԻ ՊԵՏՔ ԵՂԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ, ԻՆՋԱՑՐԵԼ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԳԻՏԱԿԱՆ ՈՒ ՊՐՈՖԵՍՅՈՆԱԼ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՎԱՂԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ...

Կարծում եմ ժողովուրդը պետք է դժգոհ լինի եղած աշխատող թեկնածուներից ու պետք է մերժի բոլոր հներին, ու առիթը տա նոր, կարող, ու խոստացող թեկնածուներին կարգի բերելու այս երկրի քանդված վիճակը... Բնական է որ իշխող թեկնածուները ունեն շատ առավելություններ լինի հեռուստացույցի ու մամուլի ու ժողովրդական տարբեր քարոզչական ոլորտներում, սակայն, ՃԻՇՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼԸ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՏ ՀԵՇՏ Է...ու ԽԱԲՎԵԼՈՒ ՆՐԱՆՑ ՍՏԵՐԻՆ ՇԱՏ ՔԻՉ...ՄՆՈՒՄ Է ՎՍՏԱՀԵԼ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ, ՀԱՍԿԱՆԱԼՈՎ ՈՐ ԵՂԱԾԻՑ ԱՎԵԼԻ ՎԱՏ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՊԱԳԱՆ...ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՈՐ ՀՈՒՅՍՈՎ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ԱՎԵԼԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳ... ՈՐՊԻՍԶԻ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՇՏԱԲԸ ՔՉԱՆԱ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել