Barometer.am-ը գրում է.
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մարտի 16-17-ին կայցելի Ադրբեջան՝ Բաքվի 5-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Համաժողովի շրջանակում սպասվում է Գեորգի Մարգվելաշվիլիի ելույթն "Արտաքին կապերի ապագան" նիստի ժամանակ: Նախատեսված է, որ նիստին ելույթներով հանդես են գալու նաև Լատվիայի, Մակեդոնիայի, Ալբանիայի, Մոնտենեգրոյի ու այլ երկրների նախագահներ:
Միջոցառմանը քննարկվելու են տրանսատլանտյան հարաբերությունների ապագայի, ահաբեկչության դեմ պայքարի, միջազգային հարաբերություններում Չինաստանի դերի, Եվրոպայի ապագայի, միջազգային անվտանգության համար ծայրահեղականության սպառնալիքների հետ կապված հարցեր:
Նյութի աղբյուր՝ http://barometer.am/news/top-news/20170223/26869/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել