Հերթական մառազմը: Երևանի բնակչության 60 տոկոսը ցանկանում է Երևանի քաղաքապետ տեսնել Տարոն Մարգարյանին, սակայն 1 տոկոսն է ցանկանում քաղաքապետ տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանին, ով 50 տոկոսի չափ ձայն է հավաքել Երևանում:

Նախ՝ գելափ-մելափները կեղծ են, որովհետև ըստ իս Տարոն Մարգարյանը 60 տոկոսի հեղինակություն չունի, երկրորդ, եթե դա այդպես է, ուրեմն Սերժ Սարգսյանը մտածելու բան ունի, քանի որ այս հարցումներից հետո պարզ է դառնում, որ Տարոն Մարգարյանը ավելի շատ «հեղինակություն» ունի, քան ինքը Սերժ Սարգսյանը:

Եվ հետո, Տարոն Մարգարյանին այս հարցումներն իրականում ավելի են վնասելու, որովհետև մարդիկ ի հակառակ կեղծ հարցումների հակառակն են միշտ ապացուցում:

ՀԳ. Սա նաև ապացույց է, որ այս ընտրություններին էլ 60 տոկոսին մոտ «խփելու» են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել