Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանն ու Արցախը կրկին մասնակցել են Լոս Անջելեսի «Ճամփորդություններ և արկածներ» ցուցահանդեսին, որը համարվում է ԱՄՆ-ում զբոսաշրջային ոլորտի խոշորագույն միջոցառումը։
 Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
 Աշխարհի լավագույն հանգստավայրերն ու տուրիստական փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահնդեսին ամեն տարի մասնակցում են տասնյակ երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։
 Հայկական տաղավարում այս տարի ներկայացված էին 10 ընկերություններ՝ Հայաստանից և ԱՄՆ-ից: Ցուցահանդեսի այցելուներին ցուցադրվեցին հայկական քաղցրավենիք, չրեր խմիչքներ, ոսկերչական աշխատանքներ և հայկական երկու հանրապետություններին վերաբերող զբոսաշրջային փաթեթներ:

ԱՄՆ հայկական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներն արձանագրել են, որ նախորդ տարիների մասնակցությունից հետո ավելացել է Հայաստան և Արցախ մեկնելու նպատակով իրենց դիմող օտարերկրյա քաղաքացիների թիվը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել