arm146624059930Araratnews.am-ը գրում է.

ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի ընթացքին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ օրվա երկրորդ կեսին մարդկանց հոսքը ընտրատեղամասեր կավելանա. «Հաշվի առնելով Արցախի յուրահատկությունը` մեր բնակչության մեծ մասը գալիս է քվեարկության օրվա երկրորդ կեսին, մանավանդ որ այսօր նաև տոնական օր է՝ Արցախի վերածնունդի օրը, մարդիկ կարծես թե օրվա առաջին կեսը հանգստանում են, և կարծում եմ՝ արդեն երեքին-չորսին երևի մարդկանց հոսքը կհասնի գագաթնակետին»:

Ինչ վերաբերում է ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի մասին համանախագահների հայտարարությանը, Բաբայանը նշեց. «Նրանք ասել են, որ չեն ընդունում հանրաքվեի արդյունքները իրավական կարգավիճակի փոփոխության տեսանկյունից: Դա այդպես է՝ այս հանրաքվեն մեր իրավական կարգավիճակը որևէ ձևով չի փոխում, որովհետև Արցախի ժողովուրդը 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այնուհետև նույն թվականի դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի ժամանակ վերահաստատեց իր կամքը: Այս Սահմանադրությունը չի վերանայում իրավական կարգավիճակը. այստեղ իրենք իրավացի են: Բայց այդ հայտարարության մեջ կա ավելի կարևոր կետ, որտեղ նրանք նշել են, որ այս հանրաքվեն ներքին կյանքը կարգավորելու մի ձև է, և, փաստորեն, միջազգային հանրությունը ճանաչում է հանրաքվեն և ողջունում է, մանավանդ որ, այն ժողովրդավարական ձևով է անցկացվում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել