ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկված է ԵԿՄ ութ անդամ, այդ թվում նաև գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը՝ Արմավիրի մարզում: Նույն ընտրատարածքում ՀՀԿ ցուցակում է նաև նույն խմբակցությունից Առաքել Մովսիսյանը: Լրագրողների հարցին ի պատասխան, թե Ա. Մովսիսյանին համարո՞ւմ եք ձեզ մրցակից, Ս. Սարոյանն ասաց. «Իմ ընկերն է, մրցակից չեմ համարում, մեր մեջ ոչ մի կռիվ չկա: Կարող ա Շմայսն ավելի շատ ձայն հավաքի: Ժողովուրդն առաջադրված ութ թեկնածուից ում շատ ձայն կտա, նրան կողջունենք, կուղարկենք Ազգային ժողով՝ ծառայելու ժողովրդին»:
Նշենք, որ այսօր Առաքել Մովսիսյանին լրագրողները նույն հարցն էին ուղղել՝ Սարոյանին որպես մրցակից չի՞ տեսնում, նա ասել էր. «Մենք ընկերներ ենք, նման թեմա չկա»:
ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում՝ 17-րդ համարն է:
«Նախագահն էլ ասաց իր ելույթում, որ ինքն է որոշել, որ պետք է գրվի իմ անունը, ես անձամբ ոչ ասել եմ, որ ուզում եմ լինել, ոչ էլ»,- ասուլիսին հայտարարեց Մանվել Գրիգորյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/news/2017/02/18/%D5%8D%D5%A5%D5%B5%D6%80%D5%A1%D5%B6-%D5%8D%D5%A1%D6%80%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6/1730317
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



