Այն, որ մեր Կառավարությունը Տիգրան Սարգսյանի օրոք միշտ էլ ձգտել է իր ձեռքերում կենտրոնացնել օրենսդրական և գործադիր ողջ գործունեությունը, նորություն չէր ինձ համար, բայց նորություն էր, թե թվային ինչ արտահայտում ունի նման քաղաքականությունը։
Օրինակ՝ ներկա պահին ԱԺ-ում ընդգրկված 169 նախագծերից 119-ի` 70 տոկոսի հեղինակը Կառավարությունն է, 16-ը նախագահականի ներկայացրած միջազգային պայմանագրերն են, եւ միայն 34 օրինագիծ է, որի հեղինակները ԱԺ պատգամավորներն են:
Ընդ որում, այնպես չէ, որ մեր ոչ էնքան բարի քյալլա ԱԺ-ում օրենքներ չեն առաջարկում, բնավ։ Պարզապես Կառավարությունը տորպեդահարում է դրանք, ինչպես գրում է «Ժողովուրդը», իսկ հետո անում է այսպես ասած գրագողություն. հավանած առաջարկները վերցնում է, աննշան փոփոխությունների ենթարկում և ներկայացնում խորհրդարանին։
Դե իսկ որքանով են կառավարածին օրենքները լավը, կարող ենք պատկերացում կազմել մեր անընդհատ անկում ապրող կենսամակարդակից ու բյուրոկրատիայի համապարփակությունից։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/279137988886639?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել