ԱԻՄ-ը կարող էր ինքնուրոյն մասնակցել, բայց յայտ չներկայացրեց, որովհետեւ ի սկզբանէ նպատակահարմար ու արդարացուած էր համարում միայն համազգային ընդգրկմամբ դաշինքով մասնակցելը յանուն յամազգային նպատակների։ Այդորակ դաշինքին կարող էր մօտ լինել առաջինը, որը փչացրեցին Րաֆֆին ու Վարդանը, իսկ ԵԼՔ-ի հետ, իրենց ասելով ժամանակն էր քիչ (դէ, հո չեն ասի, որ աշխատելու փորձ չունեն եւ դրա համար ուղղակի կորցրին համակիրներին թիւը շեշտակիօրէն աւելացնելու բացառիկ առիթը)...
Հիմա «մանդռաժ ընկած» էն բանից, որ ԱԻՄ-ը հանգիստ, առանց յուզուելու չի մասնակցում մի գործողութեան, որն առանց համազգային համախմբման ընտրութիւն չի կարող դառնալ, անմեղսունակ գնահատականներ են տալիս։ Այս է ամենը։ Մաղթենք, որ էդ դժբախտներն էլ լաւ լինեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել