Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի (Օնիկ Կարապետյան) մահվան տարելիցն է (ապրիլ 26, 1914, Գյումրի — մարտ 14, 1984, Երևան): Նա մոտ քառասուն բանաստեղծությունների և թարգմանությունների գրքերի հեղինակ է: Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը՝ հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով, նրա պոեզիան դարձրին հայ գրականության լավագույն նմուշներից: Քննադատները նրա շատ գործեր գլուխգործոցներ են համարում: Ըստ Պարույր Սևակի՝ «Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա»: «Շիրազը մեծ հանճար է, մենք պետք է հպարտ լինենք, որ պատիվ ունենք անձամբ նրան ճանաչելու»,-գրել է Վիլյամ Սարոյանը: «Շիրազը իր պոեմները կառուցում է հայկական զգացմունքների տուֆով»,- ավելացնում է Եվգենի Եվտուշենկոն:
Շիրազի պոեմները հայտնի էին ողջ Սովետական Միությունով մեկ (նրա գործերը թարգմանել են Արսենի Տարկովսկին և Նիկոլայ Ասեևը) և արտասահմանում: Անդրեյ Դեմենտևը գրում է, որ Հովհաննես Շիրազի գործերը շատ դժվար է թարգմանել, քանի որ Սերգեյ Եսենինի նման նա շատ մետաֆորաներ է օգտագործում:
1935 թ. լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը` «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը։ Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները։ Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում։ Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար։
Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 58 լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը` «Բիբլիական» պոեմը։
Շիրազը տիրող կարգերին հակապոետ էր, ով շատ հանրահայտ էր և սիրելի Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից: Նա իր ողջ կյանքը պայքարել է կոռումպացված սովետական ղեկավարության դեմ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=513298332046829&set=a.255618291148169.59219.209324585777540&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել