Նախորդ տարի տեղական արտադրության մի շարք ոլորտներում արձանագրվեցին բավականին դրական ցուցանիշներ:
Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ կարելի է փաստել, որ Հայաստանում 2016 թվականին արտադրվել է 23,754.4 մլն հատ սիգարետ։ Փաստացի՝ 2015 թվականի համեմատ արտադրության ծավալներն աճել են 30 տոկոսով։
Դրական նորություններ կարելի է լսել նաև գինու արտադրությունում: Նախորդ տարի ՀՀ-ում արտադրվել է 6 մլն 809.6 հազար լիտր գինի՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 14.8%-ով: Այս ոլորտում կարելի է առանձնացնել նաև շամպայնի արտադրությունը, որտեղ ևս աճ է գրացվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1624750421166982?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել