«Աստվածային խմիչքի» արտադրության աճ՝ 14.8%-ով


09:33 , 17 փետրվար, 2017

Похожее изображениеՆախորդ տարի տեղական արտադրության մի շարք ոլորտներում արձանագրվեցին բավականին դրական ցուցանիշներ:

Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ կարելի է փաստել, որ Հայաստանում 2016 թվականին արտադրվել է 23,754.4 մլն հատ սիգարետ։ Փաստացի՝ 2015 թվականի համեմատ արտադրության ծավալներն աճել են 30 տոկոսով։

Դրական նորություններ կարելի է լսել նաև գինու արտադրությունում: Նախորդ տարի ՀՀ-ում արտադրվել է 6 մլն 809.6 հազար լիտր գինի՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 14.8%-ով: Այս ոլորտում կարելի է առանձնացնել նաև շամպայնի արտադրությունը, որտեղ ևս աճ է գրացվել: