ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ խիստ մոտեցումը անվանել է ավելի հեշտ, սակայն նա դրան չի աջակցում: Այդ մասին հայտնում է Fox News-ը:
ԱՄՆ նախագահի խոսքերով` Ռուսաստանի նկատմամբ խիստ դիրքորոշում վերցնելը ավելի հեշտ է, քան երկխոսությունը: Այնուամենայնիվ, Թրամփը վստահեցրել է, որ ցանկանում է ամերիկացիների համար անել լավագույնը:
Բացի այդ, նա կասկած է հայտնել, որ դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը կկարողանար Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ դիրքորոշում ունենալ, քան ինքը:
«Որևէ մեկը իրո՞ք համարում է, որ Հիլարի Քլինթոնը կկարողնար լինել ավելի խիստ Ռուսատանի նկատմամբ, քան ես»,- ասել է Թրամփը մամլո ասուլիսի ժամանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



