Փետրվարի 16-ից 17-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին:
 
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։
 
Նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  հետ։
 
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել