Image result for հհկԱյս ընտրակարգով ու Ընտրական օրենսգրքով ՀՀԿ-ն հասավ իր մուրազին։ Վերջապես կարողացավ գոնե ընտրությունների շրջանում քողարկել այն, ինչը նախկինում չէր անում։ Ի համեմատ նախկին ընտրությունների՝ ՀՀԿ համամասնական ցուցակը գեղեցիկ զարդարված մանեկեններով ցուցափեղկ է հիշեցնում՝ բաղկացած ոչ օդիոզ, չկոռումպացված դեմքերից՝ միջին սերնդի, կրթված և ուսյալ մարդիկ։ Մինչդեռ ամեն ընտրատարածքի վարկանիշայինով խնամքով թաքցված ախպերությունն է՝ ձայն բերող տասովչիկներով, կրիմինալով ու օլիգարխիայով։ Համամասնական ցուցակը ազդանշան կտա ընտրողներին, մեղմելով նրանց զայրութն ու դժգոհությունը, վաստակելով նրանց քվեն ավելի մեղմ ու հնարամիտ ձևերով, իսկ ռեալ գետնի վրա «ախպերությունը» կաշխատի ավելի շատ ձայներ բերելու վրա։ Ըստ որում, կրկին ի տարբերություն անցյալի, այդ բոլոր դեմքերը մեկ ցուցակում չեն լինի, որ մարդկանց դժգոհության գույները խտանան։ Նրանք բավական ցրված կլինեն ռեյտնգային ցուցակներով՝ ավելի նվազ դժգոհություն հարուցելով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել