Ի՞նչ է ստացվում, ԱՄՆ-ն որ երկիրն ուզենա, կարող է վերացնե՞լ…Ամերիկյան կոնգրեսականնե՞րն են որոշում, որ պետությունն է նորմալ երկիր, որը՝ ոչ…
Զարմանալի է, սակայն այս լուրը որևէ արձագանք և վրդովմունքի ալիք չառաջացրեց: Արևմտամետների լռությունը, բնականաբար, հասկանալի է, ռուսամետներինը տարօրինակ և անհասկանալի: Այսինքն՝ հաշտվենք, ձայններս կտրենք, իսկ ամերիկացիներն ինչ ուզենան, կարող են կատարել…
Միլիոնավոր մարդկային զոհերի և փախստականների գնով պատժամիջոցներ կիրառել, Լիբիան, Իրաքը, Սիրիան կործանել, Սերբիայից տարածք պոկել, Կոսովոյին պետություն հռչակել, որոշել աշխարհի ամենահին պետությունը՝ Մակեդոնիան վերացնել… Հետո հերթը կհասնի Իրանին՝ պարսիկներին… Աստված ոչ անի, մի օր էլ որոշեն ռուսների բարեկամ, դաշնակից Հայաստանը վերացնել կամ գլխին «բամփել», տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատրվակով և իրենց դաշնակից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային և նրա փոքր եղբորը սիրաշահելու համար…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել