Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հարցազրույց է տվել գերմանական Bild պարբերականին, որում հույս հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեն թուլացնի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:

«Մենք հավատում ենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը կհասկանա՝ ինչ է իրականում տեղի ունենում: Ես չեմ կարող պատկերացնել պատժամիջոցների հարցով քննարկումներ ռուսական ներկայիս ագրեսիայի ֆոնին»,-հայտարարել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ պատժամիջոցների թուլացում հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանն իր զորքերը դուրս բերի Ուկրաինայի տարածքից:

«Ավելին, կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայի մեծ ընկերն է: Նա, ինչպես ոչ ոք կանգնած է եվրոպական արժեքների կողքին: Նա առանցքային դեր է խաղում համաշխարհային քաղաքականությունում և թույլ չի տա, որ ի վնաս Ուկրաինայի որոշումներ կայացվեն»,-ըդնգծել է Գրոյսմանը:

Նրա խոսքով՝ ճշմարտությունը կայանում է նրանում, որ Ուկրաինան խաղաղություն է ուզում, իսկ Ռուսաստանը ցանկանում է էլ ավելի ապակայունցնել իրավիճակն Ուկրաինայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել