Artsakhpress.am-ը գրում է.

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունն առաջին անգամ մեկնաբանել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու փաստը` նշելով, որ բելառուսական կողմն այդպիսով կատարել է իր իրավական պարտականությունը:

Ինչպես հաղորդում է Sputnik-ի բելառուսական ծառայությունը, խնդրի մասին ճեպազրույցի ժամանակ խոսել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:

«ԱԳՆ-ն առաջին անգամ է մեկնաբանում այս հարցը: Պետք է նշել, որ Բելառուսը կատարել է իրավական ոլորտում իր բոլոր պարտականությունները»,- հայտարարել է նա:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել