ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամոթալի է անվանել իրավիճակը, որի արդյունքում իր վարչակազմի ձևավորումը դեռևս ավարտված չէ դեմոկրատների հակազդեցության պատճառով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ամոթալի է, որ նախարարների կաբինետը դեռևս տեղում չէ, ամենաերկար այդպիսի ձգձգումը մեր երկրի պատմության մեջ։ Խոչընդոտում՝ դեմոկրատների կողմից»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։
Թրամփը նախագահի լիազորությունները ստանձնել է հունվարի 20-ին, և հենց նույն օրն իրենց պաշտոններն են զբաղեցրել պաշտպանության և ներքին անվտանգության հարցերով նախարարները։ Սակայն այնուհետև սենատում թեկնածությունների հաստատման գործընթացը դանդաղել է։
Երեքշաբթի ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ փոխնախագահ Մայք Փենսը, ով հանդիսանում է նաև սենատի նախագահ, ստիպված է եղել մասնակցել քվեարկությանն ու հաստատել կրթության նախարարի պաշտոնում Բետսի Դևոսին, քանի որ ձայները 50/50 էին։
Փետրվարի 8-ի դրությամբ՝ Թրամփի վարչակազմի 21 թեկնածուներից, որոնց նշանակումը պահանջում է սենատի համաձանությունը, հաստատվել և պարտականությունների կատարմանն են անցել միայն 6-ը։



