Araratnews.am-ը գրում է.
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կրկին կոչ է արել Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի իշխանություններին` վերականգնել իր ազատությունը. հաղորդում է BBC-ն:
Նա արդեն ավելի քան չորս տարի ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, քանի որ խուսափում Է ԱՄՆ արտահանձնումից:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը նախորդ տարի որոշում էր կայացրել, որ ակտիվիստին Բրիտանիայի և Շվեդիայի իշխանությունները անօրինական կերպով են հետապնդում, և նա պետք է հնարավորություն ստանա անարգել հեռանալու դեսպանատնից: Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել էին, որ իրավաբանորեն պարտավոր չեն կատարել ՄԱԿ-ի հանձնաժողովի որոշումը և տրամադրված են Ասանժին արտահանձնելու Շվեդիա:
«Մեկ տարվա ընթացքում երկու երկրների կառավարություններն այդպես էլ չեն կատարել ՄԱԿ-ի որոշումը»,- ասված է Ասանժի հայտարարության մեջ:
Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012 թվականից: Նա այնտեղ քաղաքական ապաստան է խնդրել՝ փորձելով խուսափել իրեն սպառնացող Շվեդիա արտահանձնումից:



