www.psyhelp.am և
www.psyarmenia.com -ից
Մի անգամ մի վաճառական հարցրեց օձ վարժեցնողին.
- Ինչպե՞ս չես վախենում օձին ծոցդ պահելուց: Երևի դու շատ քաջ մարդ ես:
- Գիտես ինչ, - պատասխանեց աճպարարը, - կա քաջության երեք տեսակ:
Առաջինը՝ երբ քաջ մարդը չի պատկերացնում վտանգի չափը և այդ պատճառով էլ վախ չի զգում:
Երկրորդը՝ երբ քաջ մարդը պատկերացնում է վտանգի չափը և հաղթահարում է իր վախը:
Իսկ քաջության երրորդ տեսակը իմացության քաջությունն է:
Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ դու հասկանում ես, որ վախենալու պատճառ չկա, և դառնում ես քաջ:
Իսկ մարդը, ով տեղյակ չէ գործի նրբություններից, քեզ քաջ է համարում:
Մայքլ Պարկես «Գորտեր հավաքողը» 2007
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել