Barometer.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 3-ին նոր որոշում է ստորագրել "Գորիսի պետական համալսարան" պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի N 551-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Վարչապետի որոշման մեջ ասվում է.
""Իրավական ակտերի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել "Գորիսի պետական համալսարան" պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի "Գորիսի պետական համալսարան" պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի N 405-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին" N 551 - Ա որոշումը":