Panorama.am-ը գրում է.

Փետրվարի 12-ին տասը գյուղական համայնքներում կայանալիք  տեղական ինքնակառավարման ընտրությունները կդիտարկեն 23 դիտորդներ: ԿԸՀ պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ առաքելություն իրականացնելու համար առավել մեծ թվով դիտորդներ է գրանցել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն՝ 10 դիտորդ, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ 5 դիտորդ:

Երկուական դիտորդներ են հավատարմագրել «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Գորիսի մամուլի ակումբ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպությունները:

Նշենք, որ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի 10 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու: Համայնքներից 7-ում համայնքի ղեկավար են ընտրելու,  3-ում՝ ավագանի:

Շիրակի մարզի Արևիկ և Սյունիքի մարզի Վարդավանք համայնքներում գյուղապետերի արտահերթ ընտրություններ են նշանակված: Համայնքների ղեկավարները մահացել են պաշտոնավարման ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել